Roomer.am-ը կահույքի և տան համար նախատեսված ապրանքների վաճառքի հարթակ է։
Այն մի շարք հնարավորություններ և առավելություններ է ընձեռում օգտվողներին։ Հարթակում ներկայացված ապրանքները կօգնեն կահավորել, ձևավորել և ավելի հարմարավետ դարծնել ձեր տունը՝ խնայելով ինչպես ժամանակ, այնպես էլ միջոցներ։
Մեր նպատակն է ձեր ընտրությունը դարձնել առավել դյուրին, իսկ գնումները՝ առավել շահավետ։ Այդ նպատակով մենք պայմանավորվել ենք գործընկերների հետ այստեղ ներկայացնել միայն լավագույն առաջարկները և հավելյալ զեղչեր տրամադրել մեր հաճախորդներին։
Roomer.am-ի առավելութուններից օգտվելու համար դուք կարող եք կատարել օնլայն պատվերներ կամ այցելել գործընկեր խանութ-սրահներ՝ ներկայացնելով ձեր զեղչի կոդը։
Օնլայն պատվերի, առաքման և վճարման պայմաններին կարող եք ծանոթանալ հենց ապրանքների էջում։ Պատվերը ուղարկելուց հետո գործընկեր կազմակերպության աշխատակիցը կապ կհաստատի ձեզ հետ՝ առաքման մանրամասները համաձայնացնելու համար։
Եթե ունեք առաջարկություններ կամ դիտողություններ՝ խնդրում ենք ուղարկել դրանք info@roomer.am էլեկտրոնային հասցեյին։