
Հյուրասենյակ «Ալեգրա-1»
Բնութագրություն՝
Եթե փնտրում եք շքեղ և տարողունակ հյուրասենյակի կահույք, ապա «Ալեգրա» մոդելը հենց Ձեզ համար է։
Մեծ հյուրասենյակ կահավորելը դժվար խնդիր է, բայց այս մոդելը շնորհիվ իր մեծ չափերի և տպավորիչ տեսքի լցնում է ինտերիերը՝ դարձնելով այն հարմարավետ և ֆունկցիոնալ։
Այս մոդելին առանձնահատուկ շքեղություն են հաղորդում կլորություն ունեցող սիմետրիկ դասավորված վիտրաժային ապակիները։ Այս դարակներում Դուք կարող եք դասավորել շքեղ սպասք և դեկորներ։
«Ալեգրա» մոդելի առավելություններից են նաև 2 մեծ պահարանները, որտեղ կարող եք տեղավորել մեծ քանակությամբ տան պարագաներ։
- հյուրասենյակի չափը՝ 353 x 220 x 54,2 սմ
- արտադրության երկիրը՝ Ռուսաստան
OTO-ի մասին
10 տարիների ընթացքում «OTO Armenia» ընկերության միջոցով մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ կահավորել են իրենց բնակարանները։ Նրանցից շատերը գնումներ են կատարել 2, 3 և ավելի անգամ, ինչը խոսում է հաճախորդների գոհունակության, ձեռք բերված կահույքի հուսալիության և ընկերության նկատմամբ վստահության մասին:
«OTO Armenia» ընկերության տեսականին իր սպառողական հատկանիշներով տարբերվում է շուկայում ներկայացված նմանատիպ շատ առաջարկներից: Այդ տարբերությունները հատկապես ակնհայտ են դառնում, երբ համեմատվում են կահույքի արտադրության համար օգտագործված փայտանյութը (լամինացված ԴՍՊ) և ամրացման մեխանիզմները (ֆուրնիտուրա):
Մեր կահույքը ծառայում է երկար տարիներ, ժամանակի հետ չի կորցնում իր նախնական տեսքը և սպառողական հատկությունները: Այդ մասին կարող են փաստել մեր հաճախորդները, որոնց շատ հաճախ կհանդիպեք նաև Ձեր շրջապատում:
Առաքում և տեղադրում
Պատվերների առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 2-4 օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված ժամկետներում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (095) 57 07 05 հեռախոսահամարներով։