Ecotex / Հավաքածու "Jasmin"

-35%
Original Price 65 000 դր․
Current Price 42 300 դր․
-34%
Original Price 68 000 դր․
Current Price 44 800 դր․
-34%
Original Price 76 000 դր․
Current Price 49 800 դր․

Տեղեկությունների համար 📞055 41 34 36


Նկարագրություն

«MONT BLANC» շարքի «JASMIN» ձյունաճերմակ հավաքածուն դասական ոճի մարմնավորում է` պարզության և էլեգանտության իդեալական համադրություն: Այն հիանալի տեսք կունենա և դասական ինտերիերում և ժամանակակից մոդեռն ոճով զարդարված ննջասենյակում:

Պատրաստված է բարձրորակ սատին-ժակարդ լյուքսից` 100% երկարաթել բամբակից (длинноволокнистый хлопок) փափուկ և նուրբ գործվածք՝ թավշյա մակերեսով:

Հատկանշական առանձնահատկությունն է ժակարդե գործվածքով հյուսվող թելերի օգնությամբ ստացված հակապատկեր գծերը՝ բաց և մուգ, որոնք տարբերվում են տոնով և փայլով։ Սպիտակեղենի ընդհանուր երանգը սպիտակ է, գծերը՝ մի փոքր ավելի մուգ։

Ծրարը կայծակաճարմանդով է։ Գործվածքի բարձր խտությունը (300 TC) մեծացնում է դրա ծառայության ժամկետը: Սպիտակեղենը դիմանում է զգալի քանակությամբ լվացումների՝ առանց դեֆորմացման և նախնական տեսքը կորցնելու:

MONBLAN հավաքածուի համար մենք օգտագործում ենք բարձրորակ սատին լյուքս, որը պատրաստված է բարակ մանվածքից (60 չափս), թելերի քանակը՝ 300TC (195 ուղղահայաց և 110 հորիզոնական թելեր՝ գծային խտությամբ):

Ընտրված թելի որակը, չափը և մանրաթելի երկարությունը կարևոր նշանակություն ունեն ՝ օպտիմալ փափկության համար: 300 TC խտությամբ կտորը հանդիսանում է ամրության, դիմացկունության, նրբության և մետաքսանման փայլի իդեալական համադրություն:

Այն հեշտ է խնամքի մեջ, պրակտիկ է, դիմացկուն, հիգիենիկ, չի քորքոտում և համապատասխանում է ամենա բարձր չափանիշներին:

Ցանկանու՞մ եք զգալ տանը, ինչպես լյուքս դասի հյուրանոցում: Ինչու ոչ! Կատարյալ լուծում ցանկացած շքեղ ննջասենյակի համար:

Հեղինակավոր հյուրանոցի մթնոլորտն առաջին հերթին պրեմիում դասի տեքստիլն է։ Անկողնային սպիտակեղենի «MONT BLANC» շարքի «JASMIN» հավաքածուն կարող է լինել ձեր առաջին քայլը՝ ստեղծելու այս մթնոլորտը ձեր սեփական տանը:

Շքեղ հանգիստ ԷԿՈՏԵՔՍ-ից։


Առաքման պայմանները

Երևանում առաքումը՝ անվճար:
ՀՀ մարզեր առաքումը՝ 900 դրամ (մինչև բնակարան):
Զանգահարեք՝ 📞 055 41 34 36
 


Բնութագիր

“Mont Blanc” Luxury Collection
Կտորը` սատին-ժակարդ լյուքս
Կազմը՝ 100% երկար մանրաթելային բամբակ
Արտադրության երկիրը` Ռուսաստան
Բրենդը՝ “ECOTEX”

► Եվրո (Евро)
Ծրար (пододеяльник) 200х220
Սավան (простыня) 240х260
Բարձի երես (наволочка) 70х70 - 2 հատ, 50x70 – 2 հատ

► Եվրո Մաքս (Евро Макс)
Ծրար (пододеяльник) 220х240
Սավան (простыня) 240х260
Բարձի երես (наволочка) 70х70 - 2 հատ, 50x70 – 2 հատ

► Ընտանեկան (Семейный)
Ծրար (пододеяльник) 145х215 - 2 հատ
Սավան (простыня) 240х260
Բարձի երես (наволочка) 70х70 - 2 հատ, 50x70 – 2 հատ


Անկողնային հավաքածու, անկողնային սպիտակեղեն, սատին-ժակարդ, սատին լյուքս, ննջասենյակ, ննջարան, դեկոր, օժիտ, նվեր

  • Սպիտակեղենի չափսը
Առկայություն
Առկա չէ
Առկա չէ
Առկա չէ
Առկա չէ