Հյուրասենյակ «Նիցա-1»

-51%
Original Price 348 000 դր․
Current Price 169 000 դր․

Բնութագրություն՝

«Նիցա»-ն ժամանակակից եվրոպական ոճով հյուրասենյակ է։ Սպիտակ և վենգե գույների կոնտրաստը, կլասսիկ բռնակների բացակայությունն այս մոդելին շատ համարձակ և էլեգանտ տեսք են տալիս։

Հաճախորդներին հատկապես գրավում են մոդելի 2 վիտրաժային պահարանները, որտեղ կարող եք տեղավորել սպասք կամ գեղեցիկ դեկորներ, կամ օգտագործել որպես խմիչքի բար։

Կահույքը բաղկացած է 3 առանձին մոդուլներից, որոնք կարող եք դասավորել ինչպես միասին, այնպես էլ իրարից որոշակի հեռավորության վրա։

  • ֆասադներ՝ փայլուն «ՄԴՖ» 
  • դռների բացման մեխանիզմը՝ "push to open"
  • հյուրասենյակի չափը՝ 260 x 185 x 36 սմ

OTO-ի մասին

10 տարիների ընթացքում «OTO Armenia» ընկերության միջոցով մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ կահավորել են իրենց բնակարանները։ Նրանցից շատերը գնումներ են կատարել 2, 3 և ավելի անգամ, ինչը խոսում է հաճախորդների գոհունակության, ձեռք բերված կահույքի հուսալիության և ընկերության նկատմամբ վստահության մասին:

 «OTO Armenia» ընկերության տեսականին իր սպառողական հատկանիշներով տարբերվում է շուկայում ներկայացված նմանատիպ շատ առաջարկներից: Այդ տարբերությունները հատկապես ակնհայտ են դառնում, երբ համեմատվում են կահույքի արտադրության համար օգտագործված փայտանյութը (լամինացված ԴՍՊ) և ամրացման մեխանիզմները (ֆուրնիտուրա):

Մեր կահույքը ծառայում է երկար տարիներ, ժամանակի հետ չի կորցնում իր նախնական տեսքը և սպառողական հատկությունները: Այդ մասին կարող են փաստել մեր հաճախորդները, որոնց շատ հաճախ կհանդիպեք նաև Ձեր շրջապատում:

Առաքում և տեղադրում

Պատվերների առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 2-7 օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված ժամկետներում:

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել  (095) 57 07 05  հեռախոսահամարներով։

Առկայություն
Առկա է