
Հյուրասենյակ «Գամմա-1»
Օգտվե՛ք OTO-ի գլխավոր ակցիայից, ձեռք բերե՛ք ժամանակակից կահույք գրպանին հարմար տարբերակով: Դիմավորե՛ք նոր տարին ջերմ մթնոլորտում և գեղեցիկ կահավորված տանը։
Բնութագրություն՝
«Գամմա-1» հյուրասենյակը շատ շքեղ և մեծ հյուրասենյակի կահույք է։ Այս մոդելին առաձնահատուկ շքեղություն են հաղորդում դիզայներական օրիգինալ լուծմամբ ապակիները։
«Գամմա-1» հյուրասենյակը շատ տարողունակ է, այն ունի 2 մեծ պահարան և սպասքի համար նախատեսված 2 հատված։
Այս մոդելը հիանալի կհամապատասխանի ինչպես կլասսիկ, այնպես էլ ժամանակակից ոճով ձևավորված հյուրասենյակին։
Չափերը՝
- 320 x 202 x 46,6 սմ
- TV տումբա՝ 120 х 90,6 սմ
OTO-ի մասին
10 տարիների ընթացքում «OTO Armenia» ընկերության միջոցով մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ կահավորել են իրենց բնակարանները։ Նրանցից շատերը գնումներ են կատարել 2, 3 և ավելի անգամ, ինչը խոսում է հաճախորդների գոհունակության, ձեռք բերված կահույքի հուսալիության և ընկերության նկատմամբ վստահության մասին:
«OTO Armenia» ընկերության տեսականին իր սպառողական հատկանիշներով տարբերվում է շուկայում ներկայացված նմանատիպ շատ առաջարկներից: Այդ տարբերությունները հատկապես ակնհայտ են դառնում, երբ համեմատվում են կահույքի արտադրության համար օգտագործված փայտանյութը (լամինացված ԴՍՊ) և ամրացման մեխանիզմները (ֆուրնիտուրա):
Մեր կահույքը ծառայում է երկար տարիներ, ժամանակի հետ չի կորցնում իր նախնական տեսքը և սպառողական հատկությունները: Այդ մասին կարող են փաստել մեր հաճախորդները, որոնց շատ հաճախ կհանդիպեք նաև Ձեր շրջապատում:
«OTO Armenia» ընկերության գրասենյակի հասցեն է՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 37/2։
Առաքում և տեղադրում
Պատվերների առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 2-4 օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված ժամկետներում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 57 07 05 կամ (095) 57 07 05 հեռախոսահամարներով։