![ezgif.com-gif-maker.webp](https://www.roomer.am/uploads/images/60cdc1303ec241624097072.webp)
Նախասրահի կահույք «Տանգո-1»
Բնութագրություն՝
Կոմպակտ դիզայնով «Տանգո» նախասրահի կահույքն առանձնանում է իր անհավանական ֆունկցիոնալությամբ։ Այն ունի բոլոր անհրաժեշտ փակ և բաց դարակները հագուստի, կոշիկների և մյուս կարևոր իրերի դասավորման համար։ Իսկ հայելին ընդարձակություն և տարածություն կհաղորդի Ձեր նախասրահին։
- փայտանյութը՝ լամինացված ԴՍՊ (լամինատ)
- նախասրահի չափը՝ 130 x 211,6 x 46,6 սմ
Արտադրության երկիրը` Ռուսաստան
OTO-ի մասին
10 տարիների ընթացքում «OTO Armenia» ընկերության միջոցով մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ կահավորել են իրենց բնակարանները։ Նրանցից շատերը գնումներ են կատարել 2, 3 և ավելի անգամ, ինչը խոսում է հաճախորդների գոհունակության, ձեռք բերված կահույքի հուսալիության և ընկերության նկատմամբ վստահության մասին:
«OTO Armenia» ընկերության տեսականին իր սպառողական հատկանիշներով տարբերվում է շուկայում ներկայացված նմանատիպ շատ առաջարկներից: Այդ տարբերությունները հատկապես ակնհայտ են դառնում, երբ համեմատվում են կահույքի արտադրության համար օգտագործված փայտանյութը (լամինացված ԴՍՊ) և ամրացման մեխանիզմները (ֆուրնիտուրա):
Մեր կահույքը ծառայում է երկար տարիներ, ժամանակի հետ չի կորցնում իր նախնական տեսքը և սպառողական հատկությունները: Այդ մասին կարող են փաստել մեր հաճախորդները, որոնց շատ հաճախ կհանդիպեք նաև Ձեր շրջապատում:
«OTO Armenia» ընկերության գրասենյակի հասցեն է՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 37/2։
Առաքում և տեղադրում
Պատվերների առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 2-4 օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված ժամկետներում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 57 07 05 կամ (095) 57 07 05 հեռախոսահամարներով