![ezgif-1-6a34c6bcc7eb.webp](https://www.roomer.am/uploads/images/6177faf1e4b6c1635252977.webp)
Ննջասենյակ «Միլա-1»
Բնութագրություն՝
«Միլա» մոդելը նորաոճ և ժամանակակից ննջասենյակի կահույք է։
Այս մոդելը համալրված է մեծ և տարողունակ պահարանով, ինչը ննջասենյակի հավաքածուի ամենակարևոր մասն է կազմում։ Պահարանն ունի 2 մեծ բաժիններ հագուստներն ու զգեստները կոկիկ պահելու համար։ Բացի այդ, ննջասենյակն ունի տարողունակ կոմոդ, որը լուծում է մյուս անհրաժեշտ իրերի դասավորման խնդիրը։
«Միլա» մոդելն ընդարձակ և լուսավոր է դարձնում սենյակը շնորհիվ իր ձյունաճերմակ սպիտակի։ «Միլա»-ն հրաշալի տարբերակ է ննջասենյակը գեղեցիկ կահավորելու համար։
- ամուր տակդիրով մահճակալ` 163 x 67,6 x 205 սմ
- տումբա` 50 x 42,2 x 42,4 սմ
- կոմոդ`120 x 88 x 42,4 սմ
- զգեստապահարան`180 x 207 x 52 սմ
OTO-ի մասին
10 տարիների ընթացքում «OTO Armenia» ընկերության միջոցով մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ կահավորել են իրենց բնակարանները։ Նրանցից շատերը գնումներ են կատարել 2, 3 և ավելի անգամ, ինչը խոսում է հաճախորդների գոհունակության, ձեռք բերված կահույքի հուսալիության և ընկերության նկատմամբ վստահության մասին:
«OTO Armenia» ընկերության տեսականին իր սպառողական հատկանիշներով տարբերվում է շուկայում ներկայացված նմանատիպ շատ առաջարկներից: Այդ տարբերությունները հատկապես ակնհայտ են դառնում, երբ համեմատվում են կահույքի արտադրության համար օգտագործված փայտանյութը (լամինացված ԴՍՊ) և ամրացման մեխանիզմները (ֆուրնիտուրա):
Մեր կահույքը ծառայում է երկար տարիներ, ժամանակի հետ չի կորցնում իր նախնական տեսքը և սպառողական հատկությունները: Այդ մասին կարող են փաստել մեր հաճախորդները, որոնց շատ հաճախ կհանդիպեք նաև Ձեր շրջապատում:
«OTO Armenia» ընկերության գրասենյակի հասցեն է՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 37/2։
Առաքում և տեղադրում
Պատվերների առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 2-4 օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված ժամկետներում:
Եթե Ձեր պատվերի արժեքը գերազանցի 80 000 դրամը, ապա առաքման ծառայությունները Երևանում կկատարվեն անվճար, իսկ 80 000 դրամը չգերազանցելու դեպքում պատվերների առաքման արժեքը կկազմի 3000 դրամ։ Առաքումը դեպի մարզեր վճարովի է և հաշվարկվում է ըստ Երևանից հեռավորության։
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 57 07 05 կամ (095) 57 07 05 հեռախոսահամարներով։