![ezgif-1-cf0eab1ba8ac.webp](https://www.roomer.am/uploads/images/6176738cbbff11635152780.webp)
Մահճակալ «Նեքսթ»
Բնութագրություն՝
Եթե փնտրում եք առանձին մահճակալ, ապա «Նեքսթ» մոդելը հիանալի տարբերակ է։ Իր նեյտրալ գույների շնորհիվ մահճակալը կհամատասխանի ցանկացած ինտերիերի։
- մահճակալի չափը՝ 164 х 90 х 204 սմ (նախատեսված 160*200 սմ ներքնակի համար)
OTO-ի մասին
10 տարիների ընթացքում «OTO Armenia» ընկերության միջոցով մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ կահավորել են իրենց բնակարանները։ Նրանցից շատերը գնումներ են կատարել 2, 3 և ավելի անգամ, ինչը խոսում է հաճախորդների գոհունակության, ձեռք բերված կահույքի հուսալիության և ընկերության նկատմամբ վստահության մասին:
«OTO Armenia» ընկերության տեսականին իր սպառողական հատկանիշներով տարբերվում է շուկայում ներկայացված նմանատիպ շատ առաջարկներից: Այդ տարբերությունները հատկապես ակնհայտ են դառնում, երբ համեմատվում են կահույքի արտադրության համար օգտագործված փայտանյութը (լամինացված ԴՍՊ) և ամրացման մեխանիզմները (ֆուրնիտուրա):
Մեր կահույքը ծառայում է երկար տարիներ, ժամանակի հետ չի կորցնում իր նախնական տեսքը և սպառողական հատկությունները: Այդ մասին կարող են փաստել մեր հաճախորդները, որոնց շատ հաճախ կհանդիպեք նաև Ձեր շրջապատում:
«OTO Armenia» ընկերության գրասենյակի հասցեն է՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 37/2։
Առաքում և տեղադրում
Պատվերների առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 2-4 օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված ժամկետներում:
Եթե Ձեր պատվերի արժեքը գերազանցի 80 000 դրամը, ապա առաքման ծառայությունները Երևանում կկատարվեն անվճար, իսկ 80 000 դրամը չգերազանցելու դեպքում պատվերների առաքման արժեքը կկազմի 3000 դրամ։ Առաքումը դեպի մարզեր վճարովի է և հաշվարկվում է ըստ Երևանից հեռավորության։
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 57 07 05 կամ (095) 57 07 05 հեռախոսահամարներով