
«Տոկիո» 4 դռնանի պահարան
Պատվիրե՛ք օնլայն կամ այցելե՛ք Fabi Home խանութ-սրահ՝ ննջասենյակը ցուցադրված տեսնելու համար։ Հարցերի դեպքում՝ (096)11-44-94։
Բնութագրություն՝
«Տոկիո» մոդելը ճապոնական ոճով լակոնիկ և ֆունկցիոնալ պահարան է։ Այն նախագծված է առանց սուր անկյունների, ինչը ըստ Ֆեն Շուի նպաստում է դրական էներգիայի կուտակմանը։
Այս մոդելին առանձնահատուկ շքեղություն են հաղորդում մուգ գույնի կաշվե ներդիրները և հավաքածուի հաստեցված ուրվագծերը (22 մմ)։
- պահարանի չափը՝ 200 x 59 x 214 սմ
* Ամբողջական կոմպլեկտը ձևավորելու համար տե՛ս «Տոկիո» ննջասենյակը։
Fabi Home-ի մասին
Եթե Դուք պատրաստ չեք համակերպվել շուկայում ներկայացված միապաղաղ առաջարկների հետ և ցանկանում եք Ձեր տունը ձևավորել յուրահատուկ և էլեգանտ կահույքով, ապա անպայման այցելե՛ք Fabi Home խանութ-սրահ։ Այստեղ՝ մեկ հարկի տակ, Դուք կգտնեք կահույքի լայն տեսականի՝
- լոֆթից մինչև մոդեռն,
- սկանդինավյան սպիտակից մինչև urban jungle,
- ֆունկցիոնալ և տարողունակից մինչև շատ թեթև և մինիմալիստական։
Գործում է ապառիկ-վաճառք։ Այցելելով խանութ-սրահ՝ կարող եք օգտվել անվճար կայանատեղիից։
Առաքում և տեղադրում
- Առաքում՝ Երևան, մարզեր, Արցախ
- Տեղադրում՝ անվճար
- Հասցե՝ Սևանի 33/3 փողոց, Երևան տոնավաճառ, 2-րդ մասնաշենք
- Հեռախոսահամար՝ 096 11 44 94