
Ecotex / Բարձ "Evkalipt Premium"
Տեղեկությունների համար 📞055 41 34 36
Բարձ "Evkalipt Premium"
Premium Collection
► Չափսը՝ 50x70
Գինը՝ /15 000/ 9 500 դրամ
► Չափսը՝ 70x70
Գինը՝ /16 500/ 10 500 դրամ
Շապիկի լցանյութը` Էվկալիպտի մանրաթել
Միջուկի լցանյութը՝ DownFill մանրաթել
Շապիկի կտորը՝ Պերկալ (100% բամբակ)
Արտադրության երկիրը` Ռուսաստան
Բրենդը՝ “ECOTEX”
Սերտիֆիկացված արտադրանք (EAC)
✔ Հիպոալերգեն է՝ հարմար է թե հղիների, մանուկների, այնպես էլ շնչառական և ալերգիկ խնդիրներ ունեցողների համար
✔ Երեսի կտորը՝ բարձրակարգ պերկալ (100% բամբակ)
✔ Շնչող է, չի քրտնեցնում
✔ Օժտված է հակաբակտերիալ և ախտահանող հատկանիշներով
✔ Խորհուրդ է տրվում ասթմայի և շնչուղիների այլ խնդիրների դեպքում
✔ Ունի «հակասթրես» և հանգստացնող էֆեկտ
✔ Բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վրա
✔ Հեշտ է խնամքի մեջ, կարելի է լվանալ նաև լվացքի մեքենայում
✔ Փափկության և «ծավալայնության» գերազանց համադրություն
Փնտրու՞մ եք հարմարավետ և օրիգինալ բարձ: Ձեր հարմարավետությունը վստահու՞մ եք բնական և էկոլոգիապես մաքուր արտադրանքին:
Ուրեմն «Evkalipt Premium» բարձերի հավաքածուն `էվկալիպտի բնական մանրաթելի հիման վրա նորարարական լցանյութով և 100% բամբակյա փափուկ և շնչող պերկալ կտորով՝ հենց Ձեզ համար է!
Պերկալը բարձրորակ բամբակյա գործվածք է, որը պատրաստվում է նուրբ ոլորված բամբակե մանվածքից, ունի բացառիկ որակ և բարձր ամրություն, միևնույն ժամանակ փափուկ է և հաճելի:
Էվկալիպտի մանրաթելը հիպոալերգեն է, չի գրգռում մաշկը, բնությունից օժտված է հակաբակտերիալ և ախտահանիչ հատկություններով: Այս բարձերը ստեղծված են զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար: Ունեն զգալի հանգստացնող և “հակասթրեսային” ազդեցություն: Բարենպաստ և պրոֆիլակտիկ ազդեցություն են ունենում շնչառական խնդիրներ և ասթմա ունեցող մարդկանց վրա:
Բարձի մնացած մասը զբաղեցնում է սիլիկոնիզացված DownFill միկրոթելը, որը նոր սերնդի մանրաթել է, օժտված է անկրկնելի փափկությամբ, ժամանակի հետ չի նստում և երկար տարիներ պահպանում է փափկությունը և նախնական տեսքը:
Օպտիմալ փափկության և խտության շնորհիվ այս բարձերը ապահովում են գլխի ճիշտ դիրքը՝ հանգիստը դարձնելով էլ ավելի լիարժեք: Բարձի ամբողջ մակերեսով հատուկ անատոմիական կարը թույլ է տալիս, որ բարձը իդեալապես “գրկի” և ապահովի բարձր աստիճանի հարմարավետություն: Միևնույն ժամանակ այն ամուր ֆիքսում է լցանյութը և զգալիորեն բարձրացնում է բարձի օգտագործման ժամկետը: Այս բարձերը երկարակյաց են և պրակտիկ, հեշտ են լվացվում տան պայմաններում:
“Ecotex” ապրանքանիշի բոլոր բարձերը փաթեթավորված են ֆիրմային նորաձև ճամպրուկի մեջ:
Մեկ անգամ փորձելով “Ecotex” բարձերը՝ այլ տարբերակի այլևս չեք համաձայնվի!
Առաքման պայմանները
Երևանում առաքումը՝ անվճար:
ՀՀ մարզեր առաքումը՝ 900 դրամ:
Զանգահարեք՝ 📞 055 41 34 36
Բարձ էվկալիպտից, էվկալիպտ, պրեմիում, բարձ, բարձեր, barc, evkalipt, nver, ojit, ուղանկյուն բարձ, քառակուսի բարձ, փափուկ բարձ, օժիտ, նվեր, Էկոտեքս, Экотекс, Ecotex