![ezgif-7-56111c616ee2.webp](https://www.roomer.am/uploads/images/previews/240-61768ec52b1ea1635159749.webp)
![ezgif-7-56111c616ee2.webp](https://www.roomer.am/uploads/images/previews/240-61768ec52b1ea1635159749.webp)
Պահարան «Ալյոնա-1»
Բնութագրություն՝
Չգիտեք՝ որտեղ տեղավորել այդքան շատ հագուստը, և նոր պահարան գնելու կարիք կա՞։ «Ալյոնա» մոդելը հրաշալի կարող է լուծել այդ խնդիրը։ Մեծ և տարողունակ այս պահարանը հնարավորություն կտա տեղավորել Ձեր բոլոր հագուստները։
- պահարանի չափը՝ 160 х 190 х 46,6 սմ
OTO-ի մասին
10 տարիների ընթացքում «OTO Armenia» ընկերության միջոցով մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ կահավորել են իրենց բնակարանները։ Նրանցից շատերը գնումներ են կատարել 2, 3 և ավելի անգամ, ինչը խոսում է հաճախորդների գոհունակության, ձեռք բերված կահույքի հուսալիության և ընկերության նկատմամբ վստահության մասին:
«OTO Armenia» ընկերության տեսականին իր սպառողական հատկանիշներով տարբերվում է շուկայում ներկայացված նմանատիպ շատ առաջարկներից: Այդ տարբերությունները հատկապես ակնհայտ են դառնում, երբ համեմատվում են կահույքի արտադրության համար օգտագործված փայտանյութը (լամինացված ԴՍՊ) և ամրացման մեխանիզմները (ֆուրնիտուրա):
Մեր կահույքը ծառայում է երկար տարիներ, ժամանակի հետ չի կորցնում իր նախնական տեսքը և սպառողական հատկությունները: Այդ մասին կարող են փաստել մեր հաճախորդները, որոնց շատ հաճախ կհանդիպեք նաև Ձեր շրջապատում:
«OTO Armenia» ընկերության գրասենյակի հասցեն է՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 37/2։
Առաքում և տեղադրում
Պատվերների առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 2-4 օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված ժամկետներում:
Եթե Ձեր պատվերի արժեքը գերազանցի 80 000 դրամը, ապա առաքման ծառայությունները Երևանում կկատարվեն անվճար, իսկ 80 000 դրամը չգերազանցելու դեպքում պատվերների առաքման արժեքը կկազմի 3000 դրամ։ Առաքումը դեպի մարզեր վճարովի է և հաշվարկվում է ըստ Երևանից հեռավորության։
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 57 07 05 կամ (095) 57 07 05 հեռախոսահամարներով։