![Nova -w.webp](https://www.roomer.am/uploads/images/previews/240-6176912fc2b641635160367.webp)
![Nova -w.webp](https://www.roomer.am/uploads/images/previews/240-6176912fc2b641635160367.webp)
Ննջասենյակ «Նովա»
Բնութագրություն՝
«Նովա» ժամանակակից ննջասենյակը նորույթ է OTO-ում։ Մոդելը հատկապես աչքի է ընկնում լոֆթ ոճին բնորոշ «բետոնի» և սպիտակի գունային համադրությամբ։ Ննջասենյակի նեյտրալ գույները հնարավորություն են տալիս համադրվել ցանկացած ինտերիերի հետ։
Հավաքածուն ներառում է՝
- ամուր տակդիրով մահճակալ՝ 163,4 х 78,5 х 205,8 սմ
- 2 տումբա` 50 х 45,2 х 41 սմ
- տարողունակ պահարան՝ 180 x 207,2 x 57 սմ
OTO-ի մասին
10 տարիների ընթացքում «OTO Armenia» ընկերության միջոցով մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ կահավորել են իրենց բնակարանները։ Նրանցից շատերը գնումներ են կատարել 2, 3 և ավելի անգամ, ինչը խոսում է հաճախորդների գոհունակության, ձեռք բերված կահույքի հուսալիության և ընկերության նկատմամբ վստահության մասին:
«OTO Armenia» ընկերության տեսականին իր սպառողական հատկանիշներով տարբերվում է շուկայում ներկայացված նմանատիպ շատ առաջարկներից: Այդ տարբերությունները հատկապես ակնհայտ են դառնում, երբ համեմատվում են կահույքի արտադրության համար օգտագործված փայտանյութը (լամինացված ԴՍՊ) և ամրացման մեխանիզմները (ֆուրնիտուրա):
Մեր կահույքը ծառայում է երկար տարիներ, ժամանակի հետ չի կորցնում իր նախնական տեսքը և սպառողական հատկությունները: Այդ մասին կարող են փաստել մեր հաճախորդները, որոնց շատ հաճախ կհանդիպեք նաև Ձեր շրջապատում:
«OTO Armenia» ընկերության գրասենյակի հասցեն է՝ ք.Երևան, Սայաթ-Նովա 37/2։
Առաքում և տեղադրում
Պատվերների առաքումը Երևանի տարածքում իրականացվում է 2-4 օրվա ընթացքում, իսկ մարզերում՝ նախապես հաճախորդի հետ համաձայնեցված ժամկետներում:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 57 07 05 կամ (095) 57 07 05 հեռախոսահամարներով։